Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

15.09.2010 | Ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ Հայաստանի եւ Ռումինիայի դատախազությունների միջեւ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը եւ Ռումինիայի դատախազի տեղակալ Գաբրիելա Սկուտեան Բուխարեստում` սեպտեմբերի 13-ին, ստորագրել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ու Ռումինիայի վճռաբեկ եւ արդարադատության դատարանին կից դատախազության միջեւ համագործակցության մասին Հուշագիր:

Հուշագրով կողմերը պայմանավորվել են պարբերաբար կազմակերպել պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ այցեր՝ փորձի փոխանակման, անհրաժեշտության դեպքում՝ միմյանց իրավական օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաեւ փոխանակել տեղեկատվություն՝ իրենց երկրների տարածքում գործող հանցավոր խմբերի եւ այդպիսի խմբերում ներգրավված հանցագործների վերաբերյալ: Եվ պարտավորվել՝ կողմից ստացված նյութերն օգտագործել միայն այն նպատակներով, որոնց համար փոխանցվել են:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստում մասնակցել է նաեւ սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած Դատախազների միջազգային 13-րդ ֆորումի աշխատանքներին: