ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատախազության համակարգի բարեփոխումներին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է իրականացված բարեփոխումների արդյունքները՝ ձեռքբերումներն ու խնդիրները եւ կարեւորել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարումն ու Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը՝ դատախազության եւ ընդհանրապես իրավական համակարգը միջազգային չափանիշներին առավել համապատասխանեցնելու համար:
Տեղեկացնելով, որ արդեն իսկ մշակվել են համապատասխան օրինագծերը՝ ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ԵԱՀԿ դեսպանին՝ հրավիրել միջազգային փորձագետ` ուսումնասիրելու դատախազական համակարգը, մշակված օրինագծերը եւ տալ փորձագիտական եզրակացություն: Դեսպանն իր կողմից կարեւորելով բարեփոխումների ընթացքը եւ կատարված աշխատանքները՝ հավաստել է ԵԱՀԿ աջակցությունը՝ նպաստելու բարեփոխումներին: