ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալ Յուգեն Ֆաբրիցիին: Նա Հայաստանում է գտնվում աշխատանքային այցով՝ մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների համագործակցությունը, փորձի փոխանակումը: ՀՀ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ այցը կնպաստի համագործակցության զարգացմանը:
Հայաստանում գտնվելու ընթացքում Ավստրիայի գլխավոր դատախազի տեղակալը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ Ցեղասպանության թանգարան, ինչպես նաեւ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ: