ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցեւին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով համագործակցության ներկայիս մակարդակը՝ կողմերը նախանշել են դրանք զարգացնելու նոր ուղղություններ:
Ալ.Զվյագինցեւը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին: