Տեսադարան

Դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2020թ.-ի ընթացքում գործունեության արդյունքները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

19.10.2010 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Թուրքիայից ժամանած պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր առանձնազրույց է ունեցել Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազներ Ահմեդ Թասյուրտին եւ Օմար Յանարին: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը, երկու ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Ա.Հովսեփյանը հույս է հայտնել, որ անմիջական եւ անհատական շփումները կնպաստեն երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ձեւավորմանը:

Ա.Հովսեփյանն ընդունել է նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցելլի գլխավոր դատախազ Հարալդ Ռենջին: Քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր:

Գերմանիայի եւ Թուրքիայի պատվիրակները Հայաստան են ժամանել մասնակցելու հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստի աշխատանքներին: