Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

19.10.2010 | Երեւանում սկսվել են ԵԴԽԽ 5-րդ լիագումար նիստի աշխատանքները

Այսօր Երեւանում իր աշխատանքներն է սկսել   Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի 5-րդ լիագումար նիստը: 

«Համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում հանդիսանում է  հանցավորության դեմ  արդյունավետ պայքարի երաշխիքը, ապահովում   մեր պետությունների համակողմանի ինտեգրումը համաշխարհային գործընթացներին:  Այդ համագործակցությունը  մենք դիտարկում ենք որպես դատախազության  մարմինների աշխատանքի բարելավման անհրաժեշտ պայման` մեր քաղաքացիների  անվտանգության եւ իրավական պաշտպանվածության ապահովման համար»,- ողջունելով հյուրերին` իր բացման խոսքում նշել է ՀՀ գլխավոր դատախազը եւ հույս հայտնել, որ անմիջական եւ անհատական շփումները կնպաստեն մեր համագործակցության, մեր երկրների իրավապահ եւ արդարադատության  մարմինների փոխգործակցության ամրապնդմանն ու բարելավմանը:

«Եվրոպայի խորհրդի շրջանակներում բազմակողմանի համագործակցությունը հանդիսանում է մեր հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը, որը ներառում է  մեր պետությունների կենսագործունեության  բազմաթիվ  ոլորտներ եւ այստեղ հատուկ նշանակություն  ունի իրավապահ մարմինների, այդ թվում` դատախազության համագործակցությունը»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:

ԵԴԽԽ  լիագումար նիստը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել պատվիրակներ ավելի քան երեք տասնյակ երկրից: Լիագումար նիստի բացմանը մասնակցել են ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:  

Երեք աշխատանքային օրերի ընթացքում նախատեսվում է քննարկել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում եվրոպական չափորոշիչների կիրառման ընթացքում դատախազության դերին վերաբերող հարցեր: Տեղի կունենան Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի  նախագահի, փոխնախագահի, ինչպես նաեւ`  Խորհրդի բյուրոյի անդամների ընտրությունը: 

 

ՀՀ գլխավոր դատախազի բացման խոսքը՝ ԵԴԽԽ 5-րդ լիագումար նիստին

ՀՀ գլխավոր դատախազի ելույթը «Անչափահասների վերաբերյալ քրեական գործերով արդարադատության իրականացման ընթացքում դատախազության դերը» թեմայով