Տեսադարան

Դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2020թ.-ի ընթացքում գործունեության արդյունքները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

21.10.2010 | Երկուստեք կարեւորվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվ Քեսլերին, ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանին, Հետաքննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային անվտանգության պատասխանատու Լանս Լեւեքյուին եւ իրավախորհրդատու Դավիթ Խաչատուրյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ Ամերիկայի միացյալ նահանգների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Ք.Դոնովանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին համագործակցության պատրաստակամության համար եւ տեղեկություններ տրամադրել օրերս ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային եւ առողջապահական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործի մասին, որով որպես մեղադրյալներ ներգրավված են նաեւ ազգությամբ հայեր: ՀԴԲ-ի ներկայացուցիչը մասնավորապես տեղեկացրել է, որ 73 անձի ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, բանկային եւ բժշկական ապահովագրության զեղծարարությունների համար: 32 հոգի հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են: Նախաքննության տվյալներով հանցավոր խմբի անդամները ձեւավորել են 118 կեղծ բժշկական կլինիկաներ, իսկ խարդախությամբ հափշտակված գումարը նախնական կազմում է մոտ 162 մլն ԱՄՆ դոլար:

ՀՀ գլխավոր դատախազի հարցմանն ի պատասխան Ք.Դոնովանը խոստացել է առաջիկայում հստակ տեղեկություններ տրամադրել, թե դիտարկվող քրեական գործով ազգությամբ քանի հայ է որպես մեղադրյալ ներգրավված եւ քանի ՀՀ քաղաքացի: Բարձր գնահատելով հանցագործության լիարժեք բացահայտման գործում Հայաստանի իրավապահ մարմինների ցուցաբերած պատրաստակամությունը՝ Ք.Դոնովանը նշել է, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ –ն կդիմի իրավական փոխօգնության խնդրանքով:

Կարեւորելով քրեական գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտումն ու հանցավոր խմբի բոլոր անդամների հայտնաբերումը՝ ՀՀ գլխավոր դատախազը եւս մեկ անգամ հավաստել է դատախազությունը պատրաստակամությունը իր լիազորությունների շրջանակներում աջակցել գործի քննությանը եւ իրավական փոխօգնության վերաբերյալ հարցման դեպքում ապահովել դրա հնարավորինս օպերատիվ իրականացումը:

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ տեղեկատվության փոխանակման համար՝ ելնելով քրեական գործի շահերից: