Տեսադարան

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստանում էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

10.08.2012 | ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով «Մարտի 1-ի» քրեական գործով անցկացվող «բաց դռների» շրջանակներում հուլիսի 27-ին տեղի ունեցավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով «Մարտի 1-ի» քրեական գործով անցկացվող «բաց դռների» շրջանակներում օգոստոսի 10-ին տեղի ունեցավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հերթական հանդիպումը՝ «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի հետ:

Վ.Հարությունյանը հրապարակեց համացանցում տեղադրված տեսաերիզի դեռեւս 2011 թվականի հունիսի 30-ին նշանակված տեսաձայնագրային եւ դատաձգաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը: Դիտարկվող տեսաերիզում պատկերված է, թե ինչպես է համազգեստով անձը Գ.Լուսավորիչ եւ Հ.Պարոնյան փողոցների խաչմերուկում կրակոցներ արձակում: Փորձաքննության նպատակն էր պարզել, թե ինչ տիպի եւ տրամաչափի հրազենից են կրակոցներն արձակվում՝ ինչ տեսակի փամփուշտներով: Փորձաքննության շրջանակներում կատարվել է նաեւ քննչական փորձարարություն, որի ընթացքում լուսավորության, հեռավորության եւ տեսանկարահանող սարքի հնարավորինս նույնացման պայմաններում կրակվել են տարբեր տեսակի եւ տրամաչափի հրազենից՝ տարբեր տեսակի փամփուշտներով: Փորձարարությունը տեսանկարահանվել եւ տրամադրվել է փորձագետներին:

Փորձաքննության եզրակացության համաձայն՝«martimek2008» տեսագրության և քննչական փորձարարության տեսագրության կրակոցների պահերի` լուսային բոցերի տեսապատկերների միջև ակնադիտորեն համեմատություն կատարելով` նմանություն է նկատվել միայն «ԱԿՍՈՒ» ինքնաձիգից անգնդակ փամփուշտներով կատարված կրակոցների լուսային բոցերի միջև: Նմանությունները հաստատվել են լուսային բոցերի պայծառությամբ, չափսերով և ձևով, փորձարարական այլ կրակոցների հետ նմանություններ չեն հաստատվել: Հայտնաբերված նմանությունների վրա հիմնվելով` կարելի է ենթադրել, որ «martimek2008» տեսագրության 00:00:07.920 և 00:00:08.778 վայրկյաններին ընդհատումներով կատարված հավանական երկու կրակոցները հնարավոր է կատարված լինեն«ԱԿՍՈՒ»ինքնաձիգից անգնդակ փամփուշտներով: «Martimek2008» տեսանյութում առկա տվյալները չեն պարունակում հատկանիշների այնպիսի համակցություն, որով հնարավոր լիներ պարզել կրակոցի փաստը կոնկրետ զենքից, կոնկրետ փամփուշտներով, այն բավարարում է միայն հավանական հետևություն կատարելուն, քանի որ տեսանյութը նկարահանված է հեռվից, արհեստական լուսավորության պայմաններում, չի ապահովում տեսապատկերների հստակություն և տվյալ անձի մոտ որևիցե զենքի նմանվող պատկեր չի նշմարվում:

Վ.Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ հարցաքննվել է շուրջ 200 նոր վկա, լրացուցիչ հարցաքննվում են զանգվածային անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումներին մասնակցած ոստիկանները: Ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ Վ.Հարությունյանը նշեց, որ նախաքննության շրջանակներում հարցաքննվել են նաեւ ոստիկանության բարձրաստիճան սպաներ, նրանց թվում ոստիկանապետի տեղակալներ: Անդրադառնալով անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառումներին բանակի ներգրավված լինել-չլինելու վերաբերյալ հարցին՝ քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց, որ նախաքննության տրամադրության տակ գտնվող նյութերի համաձայն՝ բանակը ներգրավվել է միայն արտակարգ դրություն հաստատվելուց հետո՝ խոստանալով հաջորդ հանդիպմանը տեղեկություններ տրամադրել բանակի տեղաբաշխման մասին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, դատախազության դպրոցում: