ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հանցավորության դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը կարեւորել են համագործակցության զարգացումը եւ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել մշակել համագործակցության ծրագիր ի լրումն՝ երկու երկրների դատախազությունների միջեւ տարիներ առաջ ստորագրված համագործակցության համաձայնագրի։