Տեսադարան

Արթուր Դավթյանի հրավերով Հայաստանում էր ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

24.10.2012 | ՀՀ գլխավոր դատախազն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում  Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ հատկապես   դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ:  Հյուրի խնդրանքով  գլխավոր դատախազը  ներկայացրել է դատախազության համակարգը՝  ներկայիս գործառույթներն ու կառուցվածքը, իրականացված բարեփոխումների ուղղվածությունը եւ նոր մարտահրավերները:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները՝ մասնավորապես դատաիրավական բարեփոխումների՝ 2012-2016թթ. ռազմավարության ծրագրի իրականացման ընթացքում համագործակցության ուղիները  նախանշելու վերաբերյալ: