ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2012 թվականի մայիսի 4-ին ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանում ԻԻՀ դեսպանատան համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար՝ բարձր գնահատելով նրա ունեցած ներդրումը հատկապես երկու երկրների միջեւ իրավական փոխօգնության եւ դատապարտյալների հանձնմանը վերաբերող համաձայնագրերի ստորագրման գործում:
Կողմերը կարեւորել են երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմյանց օրենսդրական դաշտերի առանձնահատկություններին ՝ ընդգծելով մասնավորապես մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման եւ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների առավել սերտ համագործակցության կարեւորությունը: