Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

25.04.2012 | Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության ծրագիր՝ նախատեսված 2012-2013թթ. համար

Ապրիլի 25-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան: 

Նույն օրը  տեղի է ունեցել երկրու երկրների գլխավոր դատախազների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են  ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության մասին 22.09.06թ. ստորագրված Համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների դատախազական մարմինների փոխգործունեությանը, այդ թվում` կոնկրետ քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան ապրիլի 25-ին ստորագրել են ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ  2012-2013 թթ. համագործակցության ծրագիրը: Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվել են 2012-2013 թթ. համատեղ կազմակերպել կլոր սեղաններ եւ քննարկումներ հետեւյալ թեմաներով.

- Ծայրահեղական և ահաբեկչական նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ պայքարի հիմնախնդիրները և պրակտիկան,

- Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման, պրակտիկայի, պայքարի արդյունքների և ձևերի արդյունավետության քննարկման, ինչպես նաև կոռուպցիոն և այլ իրավախախտումների կանխարգելման հարցում դատախազությունների կադրային ստորաբաժանումների միջև փորձի փոխանակում,

- Քրեական գործերով իրավական օգնություն տրամադրելիս միջազգային համագործակցության ժամանակակից ձևերը և մեթոդները, քրեական գործերով հանձնման և իրավական օգնության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի դատախազության մարմինների միջև համագործակցություն:

Աշխատանքային այցի ընթացքում ՌԴ գլխավոր դատախազ Յու.Չայկան ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանին հանձնեց իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար ՌԴ Նախագահի` 14.04.2012թ. հրամանագրով շնորհված պարգեւը՝ «Պատվո շքանշանը»: