Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

24.04.2012 | Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան

2012թ. ապրիլի 25-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկայի գլխավորած պատվիրակությունը:

Նախատեսվում է, որ երկու երկրների գլխավոր դատախազները կքննարկեն հանցավորության դեմ պայքարում Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր, կստորագրեն համագործակցության ծրագիր՝ նախատեսված 2012-2013թթ. համար:

Աշխատանքային այցի ընթացքում ՌԴ գլխավոր դատախազը ՀՀ գլխավոր դատախազին կհանձնի նաեւ իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում մեծ ներդրման համար ՌԴ Նախագահի` 14.04.2012թ. հրամանագրով շնորհված պարգեւը՝ «Պատվո շքանշանը»: