Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

04.04.2012 | Աշխատանքային խումբը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման եւ քննարկման նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելու համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը 2012թ. ապրիլի 4-ին  հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

«Ընդառաջելով հասարակական կազմակերպությունների առաջարկությանը, այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում կազմակերպվել է այս հանդիպումը, քննարկելու համագործակցության հարցեր, ինչպես նաև Ձեզ տրամադրել տեղեկություն` աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»,- ողջունելով հանդիպման մասնակիցներին ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը՝ ներկայացնելով աշխատանքային խմբի գործունեության առանձնահատկություններն ու առաքելությունը:

Ա.Թամազյանը հավաստեց, որ դատախազությունը իրականացնելու է պատշաճ հսկողություն, որպեսզի ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները ստուգվեն հնարավորինս սեղմ ժամկետում: «Հետաքննության և նախաքննության մարմիններին հանձնարարվել է հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայություն պարունակող խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացնել համապատասխան որոշում, դրանով իսկ հնարավորություն տալով կողմին կայացված որոշման հետ համաձայն չլինելու դեպքում բողոքարկել այն` միաժամանակ նկատի ունենալով, որ ցանկացած հաղորդում չէ, որ կարող է քրեական գործ հարուցելու առիթ հանդիսանալ»,- նշեց Ա.Թամազյանը: Արձանագրելով, որ դատախազությունն իրականացնելու է օրենքով իրեն վերապահված լիազորությունները և չի փոխարինելու պետական մյուս մարմիններին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վստահեցրել է, որ  կապահովվի աշխատանքային խմբի գործունեության հրապարակայնությունը:

Հանդիպման ընթացքում ախատանքային խմբի անդամներ Հարություն Հարությունյանն ու Սմբատ Մելիքջանյանը պարզաբանեցին ընտրախախտումների համար  ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատժատեսակները. ներկայացնելով ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերով սահմանված հանցատեսակներն ու զանցանքները, դրանց տարբերությունը: Բանախոսներն արձանագրեցին, որ դատախազությունը հսկողություն է իրականացնելու բացառապես քրեական օրենսգրքով նախատեսված  ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների գրանցման, քննարկման նկատմամբ՝ ընդգծելով, որ վարչական վարույթի հարուցումը եւ դրա նկատմամբ հսկողության իրականացումը դատախազության լիազորություններից դուրս է:

Աշխատանքային խմբի ղեկավար Կ. Փիլոյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ընտրախախտումների վերաբերյալ ապրիլի 4-ի դրությամբ  ՀՀ դատախազություն մուտք եղած դիմում բողոքները եւ դրանց հետագա ընթացքը:

Աշխատանքային խմբի անդամները պատասխանեցին նաեւ  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հանդիպումները դարձնել պարբերական:

Քննարկմանը ներկա էին միջազգային կառույցների, ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանի ողջույնի խոսքը 04.04.2012թ.

ՀՀ քրեական օրենսգրքով եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված հանցանքների եւ զանցանքների տեսակներն են՝