Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.04.2012 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալին եւ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության   Բավարիայի  Արդարադատության նախարարի տեղակալ դոկտոր  Հելմուտ Փալդերին եւ Բավարիայի գլխավոր դատախազ դոկտոր Քրիստոֆ Շթրոյցին: Հ.Փալդերը եւ Ք.Շթրոյցը աշխատանքային այցով Հայաստան են ժամանել ՀՀ գլխավոր դատախազի հրավերով՝ մարտի 31-ին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների  իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով փորձի փոխանակումը հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում:   ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դատախազության կառուցվածքն ու գործառույթները, լիազորությունների շրջանակը ինչպես քրեական դատավարության ընթացքում, այնպես էլ դրանից դուրս, մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության բնագավառում: Հյուրերի խնդրանքով Ա.Հովսեփյանը մանրամասնել է նաեւ ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումներին արձագանքելու համար ձեւավորված փորձը, ընտրախախտումների վերաբերյալ բողոքներն ու դիմումները գրանցելու, քննարկելու նկատմամբ  հսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի լիազորությունների շրջանակն ու աշխատակարգը: Կողմերը քննարկել են նաեւ զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության մեխանիզմներն ու խնդիրները,  դատախազության աշխատանքների թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Նախատեսվում է, որ Բավարիայի գլխավոր դատախազին ու արդարադատության նախարարի տեղակալին ապրիլի 3-ին կընդունի ՀՀ վարչապետը, իսկ մինչ այդ նրանք կհյուրընկալվեն նաեւ ՀՀ արդարադատության նախարարի մոտ:  

Աշխատանքային այցի ընթացքում Բավարիայի իրավապահ մարմինների պատվիրակությունը կայցելի նաեւ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր Վիրապ, Սարդարապատի հուշահամալիր, Զվարթնոցի տաճար, Մատենադարան՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին: Ապրիլի 3-ին հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի  անմեղ զոհերի հիշատակին:   Պատվիրակությունը Գերմանիա կվերադառնա ապրիլի 5-ին: