Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

01.03.2012 | Դատախազության որոշմամբ փոխվել է Տիգրան Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ նա ազատ է արձակվել

ՀՀ գլխավոր դատախազության  որոշմամբ փոփոխվել է  Տիգրան  Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը եւ 01.03.12թ. նա ազատ է արձակվել: 

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը տեղեկացնում ենք, որ, քննարկելով քրեական գործի նյութերը, քրեական գործի նախաքննության  նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պարզել է, որ Տ.Հակոբյանը  մեղադրվում է  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի` 184.224.060  ՀՀ դրամ հափշտակություն կատարելու համար: Նախաքննության փուլում Տ.Հակոբյանը վերականգնել է  «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերությանը պատճառված վնասից 10.000.000 մլն. դրամ գումարը եւ   պատրաստակամություն հայտնել  ազատության մեջ գտնվելու դեպքում շարունակել գումարների վերականգնումը:

Միաժամանակ նկատի ունենալով, որ  Տ.Հակոբյանը վատառողջ է,  սրտամկանի  կրկնակի ինֆարկտի պատճառով երկու անգամ վիրահատվել է եւ ունի  մշտական բուժման եւ  բժշկական հսկողության կարիք, բնութագրվում է դրական, ինչպես նաեւ  ուսումնասիրելով Տ.Հակոբյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով թվով 24 ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակեպությունների ղեկավարների դիմումն ուղղված ՀՀ գլխավոր դատախազին,  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի 01.03.12թ. որոշմամբ՝ Տ.Հակոբյանը ազատ է արձակվել կալանքից: Նրա  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: