Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

24.02.2012 | Ամփոփվեցին 2011 թվականին կատարած աշխատանքները

Փետրվարի 24-ին  տեղի ունեցավ  Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կոլեգիայի նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դատախազության 2011 թվականի աշխատանքի  արդյունքները: Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ  Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանը, ելույթներ ունեցան ՀՀ Նախագահի օգնական Գ.Կուտոյանը, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը,  Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը: 

Կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցել են  ՀՀ Նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության,  ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի  եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունների ղեկավարները: 

Կոլեգիայի աշխատանքներն ամփոփեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Մամուլի հաղորդագրությանը կցվում է   2011թ. ընթացքում  ՀՀ դատախազության մարմինների գործունեության թվական ցուցանիշներն արտացոլող համառոտ տեղեկանք, որին կարող եք ծանոթանալ` այցելելով.


 Համառոտ տեղեկանք` Հայաստանի Հանրապետությունում 2011թ. հանցավորության վիճակի մասին

Հոդվածներ եւ ելույթներ բաժնում կարող եք ծանոթանալ նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների ելույթներին՝

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի ելույթը՝ ՀՀ դատախազության 24.02.12 թ. տեղի ունեցած  կոլեգիայի ընդլայնված նիստում

 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի ելույթը ՀՀ դատախազության 24.02.12թ. տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանի ելույթը ՀՀ դատախազության` 24.02.12թ. տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստում