ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Ողջունելով ԵԱՀԿ-ի գրասենյակի նորանշանակ ղեկավարին՝ գլխավոր դատախազը նրան հաջողություն է մաղթել իր նոր առաքելության մեջ: «ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հետ ձեւավորվել են համագործակցության լավ ավանդույթներ եւ հուսով եմ դրանք կշարունակվեն ի շահ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազը:
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության մակարդակը եւ նախանշել համագործակցությունը զարգացնելու նոր ոլորտներ: