Տեսադարան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ խորհրդակցություն՝ Երևան քաղաքի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

18.10.2011 | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանն ընդունել է փորձագիտական խմբի պատվիրակությանը

2011թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանն ընդունել է մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի պատվիրակությանը (GRETA): 

Հանդիպմանը մասնակցում էին գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ. Շահինյանը, նույն վարչության ավագ դատախազ Ա. Մարուխյանը, իրավական ապահովման եւ եվրոինտեգրման բաժնի ավագ դատախազ Ա. Ղամբարյանը, ինչպես նաև` GRETA-ի անդամներ Լեոնոր Ռոդրիգեսը եւ Հելմուտ Սաքսը, ԵԽ քարտուղար Դավիթ Դոլիդզեն:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին «Մարդկանց շահագործման` թրաֆիքինգի, դեմ պայքարի մասին»` Հայաստանի Հանրապետության կողմից կատարման վերաբերյալ ԵԽ-ին ներկայացված ազգային զեկույցին վերաբերող հարցեր: 

Փորձագիտական խմբի նպատակն էր ՀՀ ազգային զեկույցում ներկայացված տեղեկատվությունը հստակեցնելը եւ լրացուցիչ մանրամասներ ստանալը: Մասնավորապես քննարկվեցին օրենսդրական դաշտին, վկաների պաշտպանությանը, զոհերին փոխհատուցում հատկացնելու ընթացակարգին, ինչպես նաեւ` տվյալ հանցատեսակի հետ կապված իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն դարձվեց աշխատանքային թրաֆիքինգին: 

Նշվեց, որ ընդհանրապես թրաֆիքինգը բարձր լատենտայնություն ունի, որով էլ պայմանավորված` այս բնույթի որոշ հանցագործություններ մնում են չբացահայտված: 
Այս առումով կողմերը կարեւորեցին համագործակցությունը, այդ թվում` թե միջազգային եւ ներպետական կառույցների միջեւ եւ թե քաղաքացիական հասարակության հետ: 

Մ. Սարգսյանը բարձր գնահատեց հասարակական կազմակերպությունների դերը թրաֆիքինգի դեմ պայքարում` արձանագրելով, որ դատախազության եւ հասարակակական կազմակերպությունների միջեւ ձեւավորվել է համագործակցության լավ մթնոլորտ, ինչը մեծապես օգնում է իրավապահ մարմիններին ինչպես թրաֆիքինգի զոհ դարձած, այնպես էլ նրանց շահագործումը կազմակերպող եւ իրականացնող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Իսկ միջազգային համագործակցությունը, շատ դեպքերում, անարդյունավետ է, քանի որ ներկայացվող միջնորդություններն ու հարցումները երբեմն ստացվում են ուշացումով կամ մնում են անպատասխան, ինչը երբեմն ստեղծում է լրացուցիչ, արհեստական խոչընդոտներ հանցավոր խմբում ներգրավված բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հյուրերը բարձր գնահատեցին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից սույն հանցակազմի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչի արդյունքում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների երրորդ խմբի ցանկից Հայաստանի Հանրապետությունը տեղափոխվեց երկրորդ խումբ:

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց շնորհակալություն հայտնեցին` արդյունավետ քննարկման համար: