2011 թվականի օգոստոսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվեցին ՀՀ դատախազության 2011 թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները:
Մասնավորապես` քննարկվեցին 2011 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակի, դրանց վերլուծությունների եւ ուսումնասիրության ադյունքները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:
Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրեցին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները՝ ներկայացնելով երկրում արձանագրված հանցավորության վիճակը, իրավապահ մարմինների ձեռնարկած կանխարգելիչ քայլերը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների զեկույցներին կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության ինտերնետային էջի «Հոդվածներ, ելույթներ» բաժնում: