Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

05.08.2011 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է կանադացի փորձագետին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ԵԱՀԿ փորձագետ Ջոն Պերսոնը, ով Հայաստան է ժամանել ՀՀ գլխավոր դատախազի առաջարկությամբ՝ գնահատելու դատախազության համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները:

Շնորհակալություն հայտնելով իր առաջարկին ընդառաջելու եւ Հայաստանում իրականացված բարեփոխումներն ուսումնասիրելու նպատակով փորձագետ հրավիրելու համար՝ ՀՀ գլխավոր դատախազն արձանագրեց, որ փորձագետից ակնկալվում է ոչ միայն մասնագիտական կարծիք՝ կատարված բարեփոխումների վերաբերյալ, այլ նաեւ խորհրդատվություն՝ դրանք շարունակելու համար: Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին Հայաստանում դատախազական համակարգը երեք անգամ ենթարկվել է բարեփոխումների՝ ներկայացնելով դրանց հիմնական ուղղություններն ու արդյունքները, դատախազության ներկայիս գործառույթները եւ դրանք իրականացնելու համար նախատեսված մեխանիզմները:

Արձանագրելով, որ «Դատախազության մասին» ՀՀ գործող օրենքն ընդունվել է 2007 թվականին՝ ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ պրակտիկ աշխատանքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, բացթողումներ, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ եւ հույս հայտնել, որ փորձագետներն իրենց խորհրդատվությամբ կաջակցեն բարեփոխումների շարունակությանը: «Գործառույթներն ու լիազորությունները պետք է համահունչ լինեն»,- արձանագրել է Ա.Հովսեփյանը, ընդգծելով, որ յուրաքանչյուր լիազորություն պետք է ենթադրի պատասխանատվություն, պարտականություն, իսկ յուրաքանչյուր գործառույթ պետք է ենթադրի նաեւ որոշակի լիազորություն՝ ստանձնած գործառույթները պատշաճ իրականացնելու համար:

Բարձր գնահատելով ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի եւ դատախազության միջեւ ձեւավորված համագործակցությունը՝ Ս.Կապինոսը հույս է հայտնել, որ փորձագետի եզրակացությունը նոր որակ կհաղորդի համագործակցությանը՝ նպաստելով դատաիրավական եւ հատկապես դատախազության բարեփոխումների առավել արդյունավետ իրականացմանը:

Փորձագետը Հայաստանում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ՀՀ դատախազության կառուցվածքային, ինչպես նաև` մարզային կառույցների ղեկավարների հետ՝ տեղում ծանոթանալով դատախազության գործառույթներին, իրականացված բարեփոխումների արդյունքներին ու խնդիրներին: Ուսումնասիրություններն ամփոփելով կանադացի փորձագետը, ով ունի դատախազական համակարգի շուրջ 40 տարվա փորձ, կներկայացնի մասնագիտական կարծիք` ՀՀ դատախազական համակարգի գործառույթների վերաբերյալ: