Տեսադարան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ խորհրդակցություն՝ Երևան քաղաքի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

15.07.2011 | Հայաստանն արձանագրել է դրական առաջընթաց՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտերի օրինականացման դեմ պայքարում

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի նախագահ, Բելգիայի ֆինանսական հետախուզության մարմնի ղեկավարի տեղակալ Բուդվին Վերհարլստին, ով Երեւան է ժամանել մասնակցելու  «Էգմոնտ» խմբի 19-րդ լիագումար նիստի աշխատանքներին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության՝  ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող քրեական գործերով վարչության պետն ու ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարը:

ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է խմբի աշխատանքը մասնավորապես` ապօրինի կամ հանցավոր ճանապարհով ստացված  եկամուտերի օրինականացման դեմ պայքարում: Արձանագրելով, որ նշված հանցատեսակը ունի անդրազգային բնույթ՝ Ա.Հովսեփյանը բարձր  է գնահատել «Էգմոնտի»-ի դերը նշված հանցագործության բացահայտման ուղղությամբ ինչպես  միջազգային հանրության համագործակցության, այնպես էլ  փորձի փոխանակման գործում:

ՀՀ գլխավոր դատախազն արձանագրել է, որ վերջին տարիներին Հայաստանին հաջողվել է ապահովել որոշակի դրական առաջընթաց նշված հանցատեսակի դեմ պայքարում, եւ եթե 2006 թվականին բացահայտվել էր ընդամենը 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ, ապա 2009 թվականին դատապարտվել է 7 անձ՝ 7 քրեական գործով:  Ընդհանուր առմամբ վերջին տարիներին հանցավոր ճանապարհով ստացված  եկամուտերի օրինականացման մեղադրանքով Հայաստանում դատապարտվել է 13 անձ՝ 12 քրեական գործով: «Այս հանցատեսակն ունի առանձնահատկություններ, այդ թվում նաեւ բարդություններ պատշաճ ապացույցներ  ձեռք բերելու առումով եւ  հատկապես դատախազության, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ու ազգային անվտանգության ծառայության համագործակցության շնորհիվ այսօր ունենք արդեն ոչ միայն բացահայտված, այլ նաեւ ձեւավորված դատական պրակտիկա, ինչը թույլ կտա առավել գործուն քայլեր ձեռնարկել այս հանցագործության բացահայտման ուղղությամբ», - նշել է գլխավոր դատախազը՝ կարեւորելով միջազգային համագործակցությունը: «Սա այն հանցատեսակներից է, որի բացահայտումն ուղղակի պահանջում է միջազգային համագործակցություն, տեղեկատվության արագ փոխանակում, քանզի շատ հաճախ այն սկսվում եւ ավարտվում է տարբեր երկրներում եւ այս առումով մեծ է նաեւ ֆինանսական հետախուզության մարմինների «Էգմոնտ» խմբի դերը»,- փաստել է գլխավոր դատախազը:

Բ. Վերհարլստին դրական է գնահատել Հայաստանի ձեռնարկած քայլերը ապօրինի եկամուտների օրինականացման դեմ պայքարում եւ շնորհակալություն հայտնել «Էգմոնտ» խմբի 19-րդ լիագումար նիստի աշխատանքները Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար: