Տեսադարան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ խորհրդակցություն՝ Երևան քաղաքի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

15.07.2011 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր  ընդունել է  Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալ Յեհուդա Շեֆֆերին, ով Հայաստանում է գտնվում  Էգմոնտ խմբի 19-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Կողմերը քննարկել են ինչպես ապօրինի կամ հանցավոր ճանապարհով ստացված  եկամուտերի օրինականացման դեմ պայքարի առանձնահատկությունների, այնպես էլ երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արձանագրելով երկու ժողովուրդների պատմական նմանություններն ու անցած բարդ ուղին՝ կողմերը փաստել են իրենց պատրաստակամությունը պայքարելու հանցավորության դեմ՝ կարեւորելով փորձի փոխանակումը: Այս համատեքստում կողմերը ընդգծել են նաեւ հուլիսի 16-ին կայանալիք  սեմինար-քննարկման կարեւորությունը, որը տեղի կունենա «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում՝ իրավապահ մարմինների, ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների եւ դատական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախատեսվում է, որ սեմինար-քննարկմանը զեկույցով հանդես կգա Իսրայելի գլխավոր դատախազի տեղակալ Յ.Շեֆֆերը, որին կհաջորդի  նշված հանցատեսակի դեմ պայքարը կարգավորող  օրենսդրությանը եւ դրա կիրառման ընթացքում ի հայտ եկող վիճահարույց հարցերի քննարկումը: