Տեսադարան

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ խորհրդակցություն՝ Երևան քաղաքի դատախազությունում

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

14.07.2011 | Քննարկվել է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործերով նախաքննության ընթացքը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործերով նախաքննության  ընթացքը:  Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Արմեն Նիկողոսյանը, նշված քրեական գործով  նախաքննություն իրականացնող քննիչները, քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները:

Նկատի ունենալով գործի ծավալներն ու առանձնահատկությունը ՀՀ գլխավոր  դատախազը կարեւորեց նախաքննության կազմակերպական հարցերի պատշաճ կարգավորումը, ինչը կարող է էական նշանակության ունենալ նաեւ քննության արդյունքների համար:  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ձեւավորվել է օպերատիվ- քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ինչպես օպերատիվ աշխատակիցներ, այնպես էլ հատկապես  կարեւոր գործերի քննիչներ, որն էլ իրականացնում է նախաքննությունը: Գ.Համբարձումյանը  տեղեկացրեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության մարզային բաժիններում կենսաթոշակների նշանակման և վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության օրերս հարուցած քրեական գործը կմիացվի մինչ այդ հարուցված քրեական գործին, որը վերաբերում էր մայրաքաղաքում արձանագրված չարաշահումներին եւ քննությունը կիրականացվի մեկ վարույթում:

Չարաշահումները քննչական խմբի կողմից  դասակարգվել են ըստ տեսակների: ՀՀ գլխավոր դատախազը  հանձնարարեց քննչական խմբի շրջանակներում ձեւավորվել ենթախմբեր՝ ըստ չարաշահումների տեսակների՝ ապահովելու համար առավել մասնագիտացված   եւ օպերատիվ քննության իրականացումը՝ ներառելով նաեւ մարզերում արձանագրված չարաշահումների դրվագները: Միաժամանակ կարեւորեց նաեւ  քննչական խմբի շրջանակներում շտաբի ստեղծումը, որը կզբաղվի առավելապես փաստաթղթաշրջանառությամբ, նախաքննության տեխնիկական բնույթի հարցերի կազմակերպմամբ, վերլուծություններով եւ ամփոփումներով:

Նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունները՝ քննչական խմբում ընդգրկվել են նաեւ մասնագետներ՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունից, ՀՀ վերահսկիչ պալատից, ինչպես նաեւ համակարգչային ծրագրավորման նեղ մասնագիտական գիտելիքներ ունեցող:  Իսկ նախաքննության օրինականություն նկատմամբ հսկողություն ու դատավարական ղեկավարումն իրականացնելու համար Ա.Հովսեփյանը ցուցում տվեց ձեւավորել դատախազական խումբ՝  նույնպես ընդգրկելով տարածքային ստորաբաժանումների դատախազներին, ինչը հնարավորություն կտա տեղերում ապահովել դատախազական հսկողությունը մարզերում իրականացվող քննչական գործողությունների նկատմամբ, իսկ աշխատանքները կղեկավարի ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը:

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձավ նաեւ քրեական գործով նշանակվող փորձաքննություններին եւ հանձնարարեց հետամուտ լինել, որ դրանց ժամկետները լինեն ողջամիտ, առանց արհեստական ձգձգումների, ցուցաբերել հետեւողականություն՝ չարաշահումներ թույլ տված յուրաքանչյուր անձի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու հարցում: