ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի մայիսի 11-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության իրավական հարցերով մշտական խորհրդատու Ս. Քեսսլերը, ՀՀ գլխավոր դատախազության և դեսպանատան աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Դեսպան Մ. Յովանովիչը շնորհակալություն հայտնեց Ա. Հովսեփյանին` արդյունավետ համագործակցության համար և տեղեկացրեց նաև, որ շուտով հրաժեշտ է տալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին:
ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Մ. Յովանովիչին` համատեղ կատարած աշխատանքների, ձեռքբերումների համար և Յովանովիչին մաղթեց նորանոր հաջողություններ` նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ:
12.05.2011 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունեց ԱՄՆ դեսպանին
