Տեսադարան

Դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2020թ.-ի ընթացքում գործունեության արդյունքները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

11.11.2010 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունեց Իտալիայի Հանրապետության դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Իտալիայի Հանրապետության դեսպան պարոն Բրունո Սկապինիին:  Կողմերը քննարկեցին երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության հաստատման եւ զարգացման անհրաժեշտության մասին հարցեր: 

Գլխավոր դատախազը տեղեկացրեց պարոն Սկապինիին, որ իր կողմից նամակ է ուղարկել Իտալիայի գլխավոր դատախազին` երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության հուշագիր կնքելու առաջարկով: Պարոն Սկապինին հետաքրքրված էր Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարով  եւ ընդհանրապես հանցագործությունների վիճակագրությամբ ու շարժընթացով: ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ Հայաստանի իրավապահ մարմինները խստագույն պայքար են մղում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, ուժեղացված է նաեւ մաքսային ծառայությունների հսկողությունը: 

 Ա. Հովսեփյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանը հանցավորության մակարդակով նվազագույնն է թե ԱՊՀ տարածքում, թե եւրոպական երկրների հետ համեմատության մեջ: Պարոն Սկապինին նույնպես նկատեց, որ այդ առումով իր տպավորությամբ Հայաստանը բավականին խաղաղ երկիր է, եւ կա վստահություն մարդկանց միջեւ:

Դեսպան Սկապինին, հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, միաժամանակ նկատեց նաեւ, որ ինքը` որպես Հռոմում ծնված իտալացի, չի կարող չասել, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքը անմիջապես աչքի է ընկնում իր համեստ, բայց բարձրաճաշակ ճարտարապետական լուծումներով եւ ներքին հարդարանքով: