ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու եվրոպական 4-րդ կոնֆերանսի աշխատանքներին:
Կոնֆերանսը, որը տեղի կունենա Ֆրանսիայի Բորդո քաղաքում, կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրոպայի դատախազների եւ դատավորների խորհրդակցական խորհուրդների նախաձեռնությամբ՝ Ֆրանսիայի դատական դպրոցի հետ համատեղ:
Նախատեսվում է, որ հունիսի 30-ին ելույթով հանդես կգա նաեւ ՀՀ գլխավոր դատախազը՝ «Քրեական հետապնդման, քննության եւ խափանման միջոցների ու կալանքի վերցնելու ընթացքում դերերի փոխգործակցության հիմնական ասպեկտները» թեմայով: