Տեսադարան

Գլխավոր դատախազի խոսքը Դատախազության աշխատողի օրվան նվիրված նիստին

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

29.05.2009 | Ընթացք են տրվում վկաների բոլոր հայտարարություններին

Զանգվածային  անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանվող Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի քրեական գործերով դատական նիստերում վկաների կողմից՝ իրենց նկատմամբ կիրառված, կիրառվող ճնշումների վերաբերյալ հնչեցված հայտարարությունների վերաբերյալ հարուցվել է 5 քրեական գործ:

4 քրեական գործի հիմք է հանդիսացել դատարանների միջնորդությունը ուղղված ՀՀ գլխավոր դատախազին՝ նախաքննության ժամանակ վկաների նկատմամբ կիրառված քննությանը խորթ մեթոդների վերաբերյալ: Եւս երկու վկայի հայտարարությունն էլ ստուգվում են: Դրանց թվում են Գագիկ Ավդալյանն ու Հմայակ Գալստյանը: Նշենք, որ Գագիկ Ավդալյանը մինչ այժմ խուսափել է ներկայանալ նախաքննական մարմնին եւ ցուցմունքներ տալ իր նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ, որոնց մասին պաշտոնապես հայտարարել է դատարաններում:

5-րդ քրեական գործը վերաբերում է դատաքննության ժամանակ վկաների նկատմամբ կիրառվող ճնշումներին, որի հիմք է հանդիսացել դատարաններին հասցեագրված վկաների դիմումները՝ իրենց նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ նշելով, որ իրենց եւ իրենց հարազատներին ահաբեկում են պահանջելով հրաժարվել նախաքննական ցուցմունքներից: Այսօրինակ դիմումներ ստացվել են շուրջ 10 վկաներից, որոնց նկատմամբ կիրառվել են պաշտպանական միջոցներ: Հարուցված  քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է տարբեր քննչական մարմինների հաշվի առնելով, թե վկայի հայտարարությամբ ում գործողությունների օրինականությունն է վիճարկվել: Ոստիկանների գործողությունների օրինականությունը վիճարկող հայտարարությունների քննությունը հանձնարարվել է հատուկ քննչական ծառայությանը, իսկ մարտի 1-2-ի գործով նախաքննության ընթացքում քննիչների կողմից կիրառված բռնությունների վերաբերյալ  հայտարարությունների ստուգումը՝ Ազգային անվտանգության ծառայությանը: Նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու վերաբերյալ իրենց վրա ճնշումներ գործադրվելու մասին վկաների հայտարարությունները ուղարկվել են ոստիկանության  գլխավոր քննչական վարչություն:

Ի դեպ, նշենք, որ ոչ բոլոր վկաներն են նախաքննության ընթացքում պնդում դատարաններում հնչեցրած իրենց հայտարարությունները՝ ցուցմունքները  ճնշումների ազդեցության տակ տալու վերաբերյալ: Օրինակ  «Վանատուր» համալիրի պահակ, վկա Էդիկ Խաչատրյանը, նախաքննության ընթացքում  իրեն հարցաքննած քննիչի հետ  Ազգային անվտանգության ծառայությունում մայիսի 18-ին տեղի ունեցած առերեսման ժամանակ, հրաժարվել էր դատարանում հնչեցրած այն հայտարարությունց, թե քննիչը իր նկատմամբ ճնշումներ է կիրառել: Ավելին, ասել է, որ դատարանում սուտ հայտարարություն է արել: «Ես դատարանում սուտ հայտարարություն եմ արել եւ սուտ ցուցմունք տվել այն պարզ պատճառով, որ դատական նիստի ժամանակ, դեմ առ դեմ հանդիպելով Սասուն Միքայելյանին, կաշկանդվել եւ ամաչել եմ նրա դեմ տված ցուցմունքներ տալու հանգամանքից,  որ նույնը նաեւ պետք է հայտարար էի դատական նիստի ժամանակ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Սասուն Միքայելյանը իմ դասընկերն է, ինձ ապահովել է աշխատանքով, Հրազդանի ազատամարտիկների ջոկատի հրամանատարն է, որին բոլորը հարգում եւ ընդունում են, ապա այդ պահին այդ բոլոր հանգամանքները  ճնշել են ինձ եւ դրանց ազդեցության ներքո եմ կատարել սխալ հայտարարություն, որ,  իբր հարցաքննության ժամանակ ինձ ծեծի են ենթարկել, որը իրականությանը չի համապատասխանում: Ինձ որեւէ մեկը ծեծի չի ենթարկել, իսկ ցուցմունքներս գրել եմ նորմալ պայմաններում, առանց որեւէ մեկի կողմից գործադրված ազդեցության»,- քննիչի հետ առերես հարցաքննության ժամանակ ասել է  վկա Է.Խաչատրյանը, որը տեղի է ունեցել  փաստաբանի ներկայությամբ: