Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

22.05.2008 | Հարուցվել է քրեական գործ՝ վկա Գ.Մուրադյանի հայտարարության հիման վրա

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ  ամբաստանվող Հակոբ Վարդանեսի Հակոբյանի գործով դատաքննության ընթացքում՝  Երեւանի  Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, վկա Գեւորգ Մուրադյանը հրաժարվել է  նախաքննական ցուցմունքներից՝ հայտարարելով, որ դրանք սուտ են եւ տվել է հարկադրաբար՝ հետաքննության մարմնի աշխատակցի եւ քննիչի կողմից իր նկատմամբ կիրառված ֆիզիկական եւ հոգեբանական բռնության ազդեցության տակ:

Վկայի նշված հայտարարության վերաբերյալ  նյութերը Երեւանի  Կենտրոն  եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից  20.05.09թ. ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Նկատի ունենալով, որ ստացված նյութերում  առկա են  ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը) ՝ դատախազությունում  22.05.09թ. հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է   ՀՀ կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:

Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: