Տեսադարան

ԻԻՀ գլխավոր դատախազի այցը ՀՀ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

21.05.2009 | Վկաներն ահազանգում են, որ իրենց պարտադրվում է հրաժարվել նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից

Վկաներին սուտ ցուցմունքներ տալուն, տարբեր անձանց կողմից կատարված հանցագործությունը նկարագրող ցուցմունքներից հրաժարվել հարկադրելու  վերաբերյալ ստացված ահազանգերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Երեւանում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար տարբեր անձանց առաջադրված մեղադրանքները դատարաններում ըստ էության քննության ժամանակ վկաներից ստացվել են դիմումներ  իրենց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Մասնավորապես ամբաստանյալներ Հակոբ Հակոբյանի, Սասուն Միքայելյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Մյասնիկ Մալխասյանի քրեական գործերով դատակոչված շուրջ մեկ տասնյակի հասնող վկաներ դիմել են դատարաններ՝ իրենց նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ նշելով, որ տարբեր անձինք սպառնում են հաշվեհարդար լինել նշված ամբաստանյալների գործողությունները նկարագրող նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից չհրաժարվելու դեպքում:

Ստացված ահազանգերը, գրավոր դիմումները վկայում են, որ որոշ անձինք, տեղեկանալով վկաների նախաքննության ընթացքում տված ցուցմունքների բովանդակությանը, փորձում են խոչընդոտել արդարադատության իրականացմանը եւ հարկադրում վկաներին սուտ ցուցմունքներ տալ, հրաժարվել  նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից: Ընդ որում, սպառնալիքներն ուղղված են ոչ միայն վկաներին, այլ նաեւ նրանց հարազատներին, մերձավորներին:

Վկաներին սուտ ցուցմունքներ տալուն հարկադրելու վերաբերյալ ահազանգերը ստուգելու, մեղավոր անձանց հայտնաբերելու համար մայիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: