Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

16.05.2008 | Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության պատվիրակությանն ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն

Մայիսի 16-ին աշխատանքային այցով հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության գլխավոր դատախազության պատվիրակությունը՝   գլխավոր դատախազ տիկին Ռենատա Վեսեցկայի գլխավորությամբ: 

 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի  ուղեկցությամբ  նույն օրը պատվիրակությունն այցելել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նորին Սրբությունը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև տարբեր մակարդակների վրա տեղ գտնող շփումների եւ սերտ համագործակցության առիթով եւ հաջողություն մաղթել երկու դատախազներին:

Մայիսի 18-ին  երկու երկրների դատախազները կստորագրեն համագործակցության զարգացման մասին հուշագիր: