Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

14.05.2009 | Փորձում են ուղղորդել եւ կառավարել վկաների վարքագիծը

Վկայի՝ դատարան, նախնական քննության մարմիններ ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը, սուտ ցուցմունքն տալուն  հարկադրելը  արդարադատության դեմ ուղղված հանցագործություններ են եւ համարվում են քրեորեն հետապնդելի արարքներ:

Մամուլում տպագրված որոշ  հայտարարություններ  հիմք են տալիս եզրակացնելու, որ որոշ վկաների գործողություններ գտնվում են կոնկրետ քաղաքական ուժի մշտական ճնշման ներքո, ինչն անընդունելի է  արդարադատության իրականացման  եւ օրինականության տեսանկյունից: Կոնկրետ քրեական գործի հետ դատավարական որեւէ առնչություն չունեցող անձինք, ինչպես նաեւ որոշ քաղաքական ուժեր   իրենց իրավունք են  վերապահում հանդես գալ վկայի խոսափողի դերում եւ հայտարարություններ անել նրանց  փոխարեն՝  կանխորոշելով եւ ուղղորդելով վկաներին, պարտադրելով հանդես գալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններով, ցուցմունքներով:

Նման հերթական դեպքն արձանագրվել է մայիսի 13-ին, երբ Հայ ազգային կոնգրեսը հերթական անգամ հանդես էր եկել ապատեղեկատվությամբ եւ, հանդես գալով վկայի ու նրա փաստաբանի փոխարեն, հայտարարել, թե վկա Խ.Դավթյանը, մայիսի 13-ին հրավիրվելով հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության,  իբր, երեք ժամ  փաստաբանի հետ միասին «հոգեբանական ճնշման է ենթարկվել, նրան փորձել են ահաբեկել, սպառնացել են կալանավորել»:

Վկայի եւ նրա փաստաբանի նկատմամբ գործադրված ենթադրյալ ճնշումների մասին ՀԱԿ-ի հայտարարությունը  վերջինիս երեւակայության արգասիքն է: Հայտարարության սնանկությունն այնքան ակնհայտ էր, որ անգամ փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը նույն օրը հերքել է ՀԱԿ-ի հայտարարությունը: 

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր ոչ իմ եւ ոչ էլ Խաչիկ Դավթյանի նկատմամբ բռնություն, ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում  հարցաքննության ժամանակ չի գործադրվել»,- ԶԼՄ-ներին հայտնել է փաստաբան Վ.Էլբակյանը:

Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը փորձում է ուղղորդել եւ կառավարել վկաների վարքագիծը եւ նրանց օգտագործել քաղաքական շարժառիթների համար: Այդ  անձինք խախտում են օրենքը:

Բազմաթիվ վկաներից ստացվել են ահազանգեր իրենց նկատմամբ իրականացվող ճնշումների եւ սպառնալիքների մասին: Առանձին վկաներ միջնորդել են իրենց նկատմամբ  պաշտպանական միջոցներ ձեռնարկելու մասին եւ դատարանների որոշումներով, վկաներին անօրինական ազդեցությունից զերծ պահելու համար, որոշումներ են կայացվել  նրանց նկատմամբ պաշտպանության ինստիտուտից բխող միջոցներ ձեռնարկելու մասին: Միաժամանակ իրականացվում են քայլեր վկաների վրա ապօրինի ազդեցություն գործող եւ նրանց հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ տվող, արդարադատության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: