Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

08.05.2009 | Դատախազության աշխատակիցները պարգեւատրվել են Հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար

Մայիսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազությունում  տեղի ունեցավ ՀՀ դատախազության`  Հայրենական Մեծ պատերազմի  մասնակից աշխատակիցների պարգեւատրման արարողություն:

Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ, Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքի պաշտպանության  եւ ֆաշիստական Գերմանիայի  ջախջախման գործում ներդրած անգնահատելի ավանդի համար  Հայրենական Մեծ պատերազմի  մասնակիցներ, դատախազության նախկին աշխատակիցներ  Միհրան Գրիգորյանը,  Պապին Մարուխյանը,  Սերգեյ Չոբանյանը, Սուրեն  Հովհաննիսյանը, Սերգեյ Խոնդկարյանը,  Վարդգես Հարությունյանը և Եղիշե Ամիրխանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով  պարգեւատրվել են   «Ծովակալ Իսակովի»  մեդալով:   ՀՀ գլխավոր դատախազի  հրամանով՝ շնորհակալագրի:

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհակալագրերի են արժանացել՝  Խորեն Լազարյանը՝  Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքի պաշտպանության գործում ներդրած անգնահատելի ավանդի եւ   թիվ 2 կայազորի դատախազ Կարեն Բարսեղյանը`  Արցախի հերոսամարտին  և  Շուշիի ազատագրմանը մասնակցելու համար:

Պարգեւները վետերաններին է հանձնել  ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը` շնորհակալություն հայտնելով  հայրենիքին մատուցած ծառայությունների համար: