Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

23.04.2009 | Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

ՀՀ գլխավոր դատախազ  Ա. Հովսեփյանի հրավերով, աշխատանքային այցով   ապրիլի 22-ին Երեւան է ժամանել Դատախազների Միջազգային Ասոցիացիայի գլխավոր քարտուղար  Հենք Մարքարթ Շոլցը:

 Ապրիլի 23-ին Հ.Մ.Շոլցին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը: Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ կողմերը քննարկել են դատախազության հակամարգում տեղի ունեցած բարեփոխումներին,  Դատախազների միջազգային Ասոցիացիայի (ԴՄԱ), ինչպես նաեւ օտարերկրյա այլ պետությունների դատախազությունների հետ միջազգային–իրավական  համագործակցության զարգացման ուղիներին վերաբերող հարցեր: Բացի այդ հստակեցվել են  ԴՄԱ –ի՝  2010 թվականի տարածաշրջանային  հերթական  կոնֆերանսը  Հայաստանում անցկացնելու հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր: 
Տարածաշրջանային հերթական կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու ՀՀ գլխավոր դատախազի առաջարկին տրվել է նախնական համաձայնություն:

Նույն օրը Հ.Մ.Շոլցը հանդիպել է ՀՀ դատախազության կոլեգիայի անդամներին, ծանոթացել ՀՀ դատախազության կառուցվածքին, գործառույթներին:

Համառոտ տեղեկանք

ԴՄԱ-ն հիմնադրվել է 1996թ., առաջին Գլխավոր հանդիպումը կայացել է Բուդապեշտ քաղաքում: ԴՄԱ-ի կայացմանն աջակցել են մի շարք պետությունների կառավարություններ.  Դանիայի կառավարությունը տրամադրել է որոշակի գումար, նստավայր և նշանակել է իր ավագ դատախազներից մեկին՝ Հենք Մարքարթ Շոլցին որպես ԴՄԱ-ի գլխավոր քարտուղար:

 ԴՄԱ -ի նպատակն է տարբեր երկրների դատախազությունների միջև ստեղծել համագործակցության ցանց՝ կազմակերպված միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Ներկայում ԴՄԱ-ին անդամակցում են   132 կազմակերպություն եւ  անհատ անձինք՝ 130 երկրից:

ԴՄԱ-ի հիմնադրումից կարճ ժամանակ անց՝  ՀՀ գլխավոր դատախազությունը դարձել է ԴՄԱ-ի անդամ: ՀՀ դատախազները բազմիցս մասնակցել են ԴՄԱ-ի տարեկան և տարածաշրջանային կոնֆերանսներին: Այն հանդիսանում է աշխարհում դատախազների առաջին և միակ միջազգային կազմակերպությունը: