Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

20.04.2009 | ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ստուգել վկա Գ.Ավդալյանի նկատմամբ նախաքննության ընթացքում քննությանը խորթ մեթոդներ կիրառելու վերաբերյալ հայտարարությունը

Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 17.04.09թ. դատական նիստում՝ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանյալներ Ալեքսան Արզումանյանին եւ Սուրեն Սիրունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ըստ էության քննության ժամանակ, վկա Գագիկ Ավդալյանը հայտարարել է նշված քրեական գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ կիրառված խորթ մեթոդների մասին:

Մասնավորապես վկան նշել է, թե   2008թ. մարտին,  ոստիկանության կազմակերպաված հանցագործությունների դեմ պայքարի 6-րդ վարչությունում դիմակավորված ոստիկանների կողմից ենթարկվել է ծեծի և իր նախաքննական ցուցմունքները տվել է ծեծի ազդեցության տակ:

Նկատի ունենալով, որ վկայի հայտարարությունը վերաբերում է ոստիկանների կողմից քրեորեն հետապնդելի գործողություններ կատարելուն՝ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը ստուգել հայտարարության մեջ մատնանշված հանգամանքները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Գ.Ավդալյանին  21.04.09թ. հրավիրել է ՀՔԾ՝ դատարանում հնչեցրած հայտարարությունների շուրջ ցուցմունք տալու համար:

Միաժամանակ  հիշեցնում ենք, որ Գ.Ավդալյանը նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել նաև 2008 թվականի ամռանը՝ ԶԼՄ-ներին, մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանին հայտնելով,  թե  իր նկատմամբ նախաքննության ընթացքում ոստիկանների կողմից կիրառվել են բռնության մեթոդներ եւ պատրաստակամություն հայտնել այդ մասին ցուցմունք տալ՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը՝ անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում:

ՀՔԾ-ն 2008 թվականի օգոստոսի 6-ին հեռախոսագիր եւ ծանուցագիր էր ուղարկել  ոստիկանության Մաշտոցի բաժին՝ Գ.Ավդալյանին  ՀՔԾ հրավիրելու համար: 07.08.08թ. ոստիկանությունից ստացվել էր հեռախոսագիր  Գ.Ավդալյանի՝ բնակության վայրից բացակայելու մասին:

2008 թվականի ամռանը Գ.Ավդալյանը խուսափել է  ներկայանալ ՀՔԾ՝   չնայած տրված երաշխիքներին, եւ պաշտոնական հայտարարություն, ցուցմունք չի տվել ոստիկանության անօրինական գործողությունների վերաբերյալ՝ այդպիսով զրկելով իրավապահներին իր իսկ հնեչեցրած հայտարարության հավաստիությունը ստուգելու եւ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից:

2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու համար ամբաստանյալներ Ա.Արզումանյանին եւ Ս.Սուրենյանին առաջադրված մեղադրանքն ըստ էության քննելիս 20.04.09թ. դրությամբ հարցաքննվել է 10 վկա, որոնցից միայն Գ.Ավդալյանն է հայտարարել կիրառված քննությանը խորթ մեթոդների մասին:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ օրենքով սահմանված կարգով, ընթացք են տրվելու նախաքննության կամ դատաքննության ընթացքում դատավարության մասնակիցների նկատմամբ կիրառված քննության խորթ մեթոդների, նրանց դիրքորոշման, ազատ արտահայտվելու իրավունքի վրա անօրինական ներգործության վերաբերյալ ցանկացած հայտարարություն՝ ձեռնարկելով մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջոցներ: