Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

01.04.2009 | Մեղադրողները վերանայել են առաջադրված մեղադրանքները

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵՔՐԴ-0567/01/08 (62215908) քրեական գործով մեղադրող դատախազները վերանայել են գործով ամբաստանյալներ Շանթ Հարությունյանին, Ալեքսանդր  Արզումանյանին,  Հակոբ  Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Մյասնիկ  Մալխասյանին, Սասուն Միքայելյանին առաջադրված մեղադրանքները: 

Նկատի ունենալով, որ գործի դատական քննության ընթացքում` 2009թ. մարտի      18-ին, ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով փոփոխություններ են կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածներում, մեղադրողները  որոշել են դադարեցնել նշված  ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը` փոփոխել եւ առաջադրել նոր մեղադրանք:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հրապարակում ենք քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու, առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին  որոշումները, որոնց կարող եք ծանոթանալ դատախազության ինտերնետային էջի «Օրվա լրահոսից» բաժնում :