009 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Կոլեգիայի նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դատախազության 2008 թվականի աշխատանքի արդյունքները:
Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Թամազյանը, Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը:
Կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալները, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունների ղեկավարները:
Մամուլի հաղորդագրությանը կցվում է 2008թ. ընթացքում ՀՀ դատախազության մարմինների գործունեության թվական ցուցանիշներն արտացոլող համառոտ տեղեկանք:
18.02.2009 | Ամփոփվեցին 2008 թվականին կատարած աշխատանքները
