Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

13.02.2009 | Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան

Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով փետրվարի 12-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պատվիրակությունը՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորությամբ:

Փետրվարի 13-ին տեղի է ունեցել երկրու երկրների գլխավոր դատախազների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են  ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության մասին 22.09.06թ. ստորագրված Համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների դատախազական մարմինների փոխգործունեությանը, ինչպես նաեւ՝ այդ թվում կոնկրետ քրեական գործերի շրջանակներում մեղադրյալների հանձնմանն ու  իրավական օգնություն ցուցաբերելուն վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան փետրվարի 13-ին ստորագրեցին Հուշագիր  ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ  2009-2011 թթ. համագործակցության հիմնական ուղղությունների մասին:

Հուշագրի համաձայն՝ 2009-2011թթ կողմերի համագործակցության  առաջնային ուղղություններ են լինելու`

-    դատախազության գործունեությունը քրեաիրավական ոլորտից դուրս, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
-    կոռուպցիայի կանխարգելումը,
-    պայքարը ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցագործությունների, մարդկանց առևտրի, զենքերի,թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և նրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ,
-    միջազգային պայմանագրերի կատարումը հանձնման, քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով եկամուտների հայտնաբերման, առգրավման, բաժանման և բռնագրավման հարցերը:

Հուշագրի ստորագրումից հետո երկու երկրների գլխավոր դատախազները պատասխանեցին լրագրողների հարցերին:

Աշխատանքային այցի ընթացքում ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ընդունեց Հանրապետության Նախագահ Սերժ Սարգասյանը: Յուրի Չայկայի գլխավորած պատվիրակությունն  այցելել է նաեւ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: