Փետրվարի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության պատվիրակությունը՝ ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորությամբ:
Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության մասին 22.09.06թ. ստորագրված Համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների դատախազական մարմինների փոխգործունեությանը վերաբերող հարցեր:
Նախատեսվում է, որ փետրվարի 13-ին երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունների միջեւ 2009-2011 թթ. համագործակցության հիմնական ուղղությունների մասին Հուշագիր:
11.02.2009 | Աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան
