2009 թվականի փետրվարի 3-ին՝ժամը 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ՝ Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի 7-րդ հարկի հարթակում, վերելակի դիմաց, անհայտ անձի կողմից դիմահար արձակված հրազենային կրակոցներից դիտավորությամբ սպանվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Պետրոսի Մհերյանը:
Գ.Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք՝ 1-ը կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ:
Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ՝ ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության, հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին:
Նախաքննության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
04.02.2009 | Դիմահար արձակված կրակոցներից սպանվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գ.Մհերյանը
