Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

09.12.2008 | Ստորագրվել է ՀՀ եւ ԼՂՀ գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագիր-հուշագիր

 «09» դեկտեմբերի 2008թ.

Ստորագրվել է ՀՀ եւ ԼՂՀ գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության մասին համաձայնագիր-հուշագիր

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը եւ ԼՂՀ գլխավոր դատախազ Ա.Ղարամյանը 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Ստեփանակերտ քաղաքում ստորագրել են համաձայնագիր-հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության և փոխօգնության մասին:

Կողմերը մասնավորապես պարտավորվել են համագործակցել հանցագործությունների նախազգուշացման, կանխարգելման, հայտնաբերման, բացահայտման և քննության ուղղությամբ:

Հուշագրի համաձայն՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դատախազությունները, իրենց իրավասությունների շրջանակներում, հանցավորության դեմ պայքարում կհամակարգեն իրավապահ մարմինների գործունեությունը, դատախազության մարմինների և իրավապահ մյուս մարմինների համար կադրերի պատրաստումն ու  որակավորման բարձրացումը, կկազմակերպեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումներ, գիտաժողովներ:

Կողմերը միմյանց կցուցաբերեն նաեւ իրավական օգնություն՝
- քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների կատարման մասին հանձնարարությունների (միջնորդությունների) կատարման միջոցով,
- քրեական հետապնդումից կամ պատիժ կրելուց խուսափող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզումը կազմակերպելու միջոցով,
- համարներ կամ այլ անհատականության հատկանիշներ ունեցող հափշտակված առարկաների, այդ թվում` ավտոտրանսպորտային միջոցների և հրազենի, ինչպես նաև արժեթղթերի, անձը հաստատող փաստաթղթերի` սահմանված կարգով հետախուզման և վերադարձման միջոցով,
- անձանց և հանցավոր խմբերի (կազմակերպությունների) հանցավոր գործունեության կանխարգելման ուղղությամբ գործողությունների համաձայնեցման, ներառյալ նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունները, հատկապես թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության և մարդկանց առևտրի ոլորտը, ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակից լինելու մասին տեղեկատվության փոխանակման միջոցով: