Տեսադարան

Վլադիվոստոկում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

04.12.2008 | Ցուցումը գլխավոր դատախազության ինտերնետային էջում է տեղադրվել դեռեւս 10.03.08թ.

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 4-ին  որպես բացահայտում ներկայացված ՀՀ գլխավոր դատախազի 07.03.08 թ. ցուցումն ուղղված  Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Վ. Ս. Հարությունյանին, երբեւէ գաղտնի փաստաթուղթ չի եղել, հետեւապես այն որպես գաղտնազերծված փաստաթուղթ ներկայացնելն առավել քան անտրամաբանական է:

Նշված ցուցումի մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակվել է դեռեւս 2008 թվականի մարտ ամսին եւ այն դեռեւս 10.03.08թ.  տեղադրվել է ՀՀ գլխավոր դատախազության ինտերնետային էջի (www.genproc.am) «Գերատեսչական փաստաթղթեր» բաժնում: Եվ առնվազն տարօրինակ է, որ Դ.Շահնազարյանը միայն 9 ամիս անց՝ 2008 թվականի դեկտեմբերին է այն «բացահայտել»:

2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության բազմակողմանիությունն ու լրիվությունն ապահովելու նպատակով՝ դիտարկվող փաստաթղթով ՀՀ գլխավոր դատախազը ցուցում էր տվել քննչական խմբի ղեկավարին քննության առարկա դարձնել նաեւ ոստիկանության գործողությունների օրինականության ու համաչափության հարցը, պարզել քննվող դեպքերի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու բոլոր հանգամանքները՝ ներառյալ յուրաքանչյուր դեպքում այդպիսիք գործադրելու կամ գործադրումից ձեռնպահ մնալու հիմքերն ու հիմնավորումները: Միաժամանակ հանձնարարվել էր սեղմ ժամկետում պաշտոնական հարցումներ կատարել ՀՀ ոստիկանություն, ՀՀ պաշտպանության նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ դեպքից հետո իրենց սպառազինության համալրվածությունը պարզելու, հատուկ միջոցների, անձնական անվտանգության ապահովման միջոցների, հատկապես հրազենի պակասորդի հնարավոր հանգամանքը ստուգելու նպատակով, յուրաքանչյուր միավոր հատուկ միջոցի, անձնական անվտանգության ապահովման միջոցի կամ հրազենի բացակայության փաստը դարձնել հատուկ քննության առարկա: Այս փաստը բազմիցս լուսաբանվել է նաեւ ԶԼՄ-ների կողմից:

Նշված ցուցումի համապատասխան ուղղություններով կատարվող նախաքննության օրինականության նկատմամբ անմիջական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը լիազորված է եղել իրականացնել ՀՀ գլխավոր դատախազության  մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գ. Ռ. Թովմասյանը:

Գ.Թովմասյանը 2008 թվականի հոկտեմբերի 20-ին,  սեփական դիմումի համաձայն, ուղարկվել է երկարամյա ծառայության կենսաթոշակի, քանի որ դատախազության համակարգում աշխատել է ավելի քան 20 տարի:

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների պարզաբանում ենք, որ Գ.Թովմասյանը քննչական խմբում ընդգրկված չի եղել, նախաքննություն չի իրականացրել եւ, լինելով դատախազ, հսկողություն է իրականացրել  ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ ցուցումի ուղղությամբ կատարվող նախաքննության օրինականության նկատմամբ: