Տեսադարան

Վլադիվոստոկում կայացել է ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հանդիպումը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

13.11.2008 | Ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը Ուկրաինայի դատախազության, Ուկրաինայի դատախազների ասոցիացիայի եւ Դատախազների միջազգային ասոցիացիայի հրավերով  նոյեմբերի 9-13-ը գտնվել է Ուկրաինայում:

Պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի դատախազության եւ Դատախազների միջազգային ասոցիացիայի համատեղ կազմակերպած՝ Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի  պետությունների դատախազների տարածաշրջանային համաժողովին՝ «Դատախազը եւ մարդու իրավունքները» թեմայով, որը տեղի է ունեցել  նոյեմբերի 10-11-ը, Լվով քաղաքում:

Աշխատանքային այցի ընթացքում  ՀՀ գլխավոր դատախազը առանձնազրույցներ է ունեցել դատախազները միջազգային ասոցիացիայի նախագահի, Հոլանդիայի, Արաբական միացյալ Էմիրությունների դատախազությունների պատվիրակների հետ՝ քննարկելով երկկողմանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Նոյեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է  նաեւ Լվով քաղաքի հայ համայնքի հետ՝ ներկայացնելով  Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող փոփոխությունները,  դատախազության գործառույթներն ու կատարված աշխատանքները, պատասխանել հայ համայնքին հուզող հարցերին: 

Նոյեմբերի 13-ին, Կիեւ քաղաքում Հայաստանի եւ  Ուկրաինայի գլխավոր դատախազները՝ Ա.Հովսեփյանը եւ Ալ.Մեդվեդկոն ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, որը կանոնակարգում է իրավական օգնության մեխանիզմները՝ նախանշելով երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցության նոր ուղղություններ եւ հնարավորություններ:

 

Կից կարող եք ծանոթանալ՝

 Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի  պետությունների դատախազների տարածաշրջանային համաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի ունեցած ելույթին  (ռուսերեն):

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Ուկրաինայի գլխավոր դատախազության միջեւ համագործակցության մասին համաձայնագրին :