ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը 2008 թ. նոյեմբերի 9-13-ը կմեկնի Ուկրաինա:
Աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունը կմասնակցի Լվով քաղաքում նոյեմբերի 10-11-ը կայանալիք Կենտրոնական, Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի պետությունների դատախազների տարածաշրջանային համաժողովին՝ «Դատախազը եւ մարդու իրավունքները» թեմայով:
Ապա՝ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Կիեւ, որտեղ երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն համագործակցության մասին համաձայնագիր:
08.11.2008 | ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա
