Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

22.09.2008 | Համատեղ սեմինար

  ՀՀ դատախազության գիտաուսումնական կենտրոնում 2008թ. սեպտեմբերի 22-ին իր աշխատանքները սկսեց «ՀՀ և ՌԴ դատախազության մարմինների տեղը, դերը և իրավասությունները քրեական արդարադատության բնագավառում» թեմայով սեմինարը՝  ՀՀ գլխավոր դատախազության  և ՌԴ գլխավոր դատախազության աշխատակիցների մասնակցությամբ: Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա կլոր սեղան՝ «Տնտեսության բնագավառում իրավախախտումների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության համակարգում» թեմայով: Սեմինար-քննարկումները տեղի են ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում, որը ստորագրվել է  2007 թվականի մարտի 29-ին:

Ողջունելով սեմինարի մասնակիցներին`  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը իր ելույթում մասնավորապես նշել է, որ.   դատախազությունը կարեւորում է համագործակցությանը, ինչպես տեղական, ներպետական տարբեր կառույցների, այնպես էլ` միջազգային և այլ երկրների նույնանման գործառույթներ իրականցնող կառույցների հետ: «Հենց այդպիսի համագործակցության ակնկալիքով, դեռևս 2006թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության և ՌԴ գլխավոր դատախազության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր: Կողմերը համաձայնության են եկել ահաբեկչության, կոռուպցիայի, զենքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության, տնտեսական գործունեության ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտման և այլ տեսակի հանցագործությունների բացահայտման և դրանց դեմ պայքարի երկկողմանի փորձի փոխանակման  գործում»,- ասել է պրն. Դանիելյանը:

Սեմինարին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների պետերը, դատախազները, ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչները իրենց ելույթներում անդրադարձան դատախազի դերին և իրավասություններին իրավական պետության համակարգում և հանցավորության դեմ պայքարում, տնտեսական գործունեության ոլորտում կատարվող հանցագործությունների կրիմինոլոգիական և քրեաիրավական բնութագրերին, փողերի լվացման քրեաիրավական բնութագրին, ինչպես նաև ՀՀ դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակին:

Սեմինարի եւ կլոր սեղանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության դատախազության պատվիրակությանը սեպտեմբերի 22-ին ընդունել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարեւորելով համատեղ միջոցառումների իրականացումը, ինչը նպաստում է փորձի առավել արդյունավետ փոխանակմանն ու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը, հանցավորության դեմ պայքարում համագործակցության որակի բարձրացմանը: