Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

15.08.2008 | Օգոստոսի 15-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 11 մեղադրյալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գաբրիել Գաբրիելյանի եւ Լավրենտ Գասպարյանի  մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:

Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008թ. մարտի 1-ի առավոտյան, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի պահանջով եւ ցուցումով, զանգվածային անկարգությունների կատարմանը մասնակից դարձնելու նպատակով աշխատանքից ազատելու կամ Մալաթիայի գյուղմթերքի շուկայի տարածքում առևտրով զբաղվելը արգելելու սպառնալիքով, Գ.Գաբրիելյանը  հավաքագրել եւ Հակոբ Հակոբյանի` Երևան քաղաքի Ոսկանյան փողոցի թիվ 10 տան մոտ, ապա Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք է ուղեկցել «Մալաթիայի գյուղմթերքի շուկայի» բեռնակիր բանվորներ Լավրենտ Գասպարյանին, Աշոտ Մելքոնյանին, այլ բեռնակիրների ու նույն շուկայում առևտրով զբաղվող մի խումբ անձանց:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և քաղաքապետարանի շենքի հարակից տարածքներում իր կողմից հավաքագրած և ամբոխի մեջ գտնվող անձանց զանգվածային անկարգությունների կատարմանը դրդելու և ներգրավելու դիտավորությամբ Գ.Գաբրիելյանը կոչեր է արել չցրվել, չենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին, բռնություն կիրառել նրանց նկատմամբ:  Նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, նա մասնակցել է Երևանի քաղաքապետարանի վրա և դրա շքամուտքի մոտ պատսպարված ոստիկանների նկատմամբ տեղի ունեցած հարձակմանը,  ապա՝ ժամը 15:30-ի սահմաններում, բռնություն գործադրելու դիտավորությամբ, հետապնդել է քաղաքապետարանի կողմից դեպի «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի վարչական շենքի կողմը գնացող, իրենց նկատմամբ բռնության գործադրումից խուսափող ոստիկանության աշխատակիցներին,  քարեր նետել  փախչող ոստիկանների ուղղությամբ, մի խումբ անձանց հետ հարձակվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետ Գրիշա Այվազյանի վրա:

Շարունակվող զանգվածային անկարգությունների ընթացքում` ժամը 20:00-ի սահմաններում, Գ.Գաբրիելյանը անմիջականորեն ղեկավարել է իր կողմից հավաքագրված անձանց` Լավրենտ Գասպարյանի ու մյուսների գործողությունները, նրանց ոգեշնչելու, հորդորելու և զանգվածային անկարգությունների կատարմանը ներգրավելու դիտավորությամբ անձամբ զինվել  մահակով եւ միացել մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված առարկաներ, վառելահեղուկով լի շշեր ոստիկանների ուղղությամբ նետող անձանց, մյուսներին ևս կարգադրել է զինվել բետոնե սալահատակներով և դրանք նետել  Գրիգոր Լուսավորչի փողոցում` ՌԴ դեսպանատան մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող, օրինախախտների հարձակումից պաշտպանվող իրավապահների ուղղությամբ:

Լ.Գասպարյանը Գաբրիել Գաբրիելյանի հրահրմամբ և կազմակերպմամբ ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի մերձակայքում և հարակից փողոցներում զանգվածային անկարգությունների կատարմանը, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով զինվել  մահակով, ապա՝  բետոնե սալահատակներով եւ դրանք նետել Գրիգոր Լուսավորչի փողոցում` ՌԴ դեսպանատան մոտ, հասարակական կարգի պահպանություն իրականացնող, օրինախախտների հարձակումից պաշտպանվող իրավապահների ուղղությամբ: Բացի դա, օգտվելով տիրող համընդհանուր անվերահսկելի իրավիճակից, ինչպես նաև այն հանգամանքից, որ զանգվածային անկարգությունների ժամանակ կոտրվել են Երևանի կենտրոնում գտնվող մի շարք խանութների ապակիներ, Լ.Գասպարյանը  ապօրինի մուտք է գործել Մաշտոցի պողոտա 5 հասցեում գտնվող «Երևան-Սիթի» խանութ` բացահայտ հափշտակելով զգալի չափերի հասնող գույք:

 Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Գաբրիելյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ  մասերով, Լ.Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

 2008 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 11 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Դատարան է ուղարկվել  85 քրեական գործ՝ 99 անձի վերաբերյալ: