Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

14.08.2008 | 77 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է

 

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Մուշեղ Սաղաթելյանի  մասով նախաքննությունը եւ նրա վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մ.Սաղաթելյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ  մասով՝ ոստիկանության ՊՊԾ գնդի 8-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Ա.Արշակյանի նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր, իսկ ոստիկանության  ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ոստիկան Ա.Առուշանյանի նկատմամբ կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ կապված վերջիններիս ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ապօրինի կերպով սառը զենք պահելու համար:

Քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

 2008 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 12 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

Դատարան է ուղարկվել  84 քրեական գործ՝ 97 անձի վերաբերյալ, որոնցից 67-ով՝ 77 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մնացած քրեական գործերով դատաքննությունը շարունակվում է:

Նշված 77 անձանցից 5-ը արդարացվել են, 1 անձի վերաբերյալ քրեական գործը  կարճվել է` ամբաստանյալի հետ հաշտվելու պատճառով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված  կարգով, 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 33 անձ դատապարտվել է ազատազրկման, եւս  33 -ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան: