Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

11.08.2008 | Օգոստոսի 11-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 13 մեղադրյալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Վարդգես Հայոցյանի մասով նախաքննությունը եւ նրա վերաբերյալ քրեական գործն անջատվել է առանձին վարույթ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Հայոցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել եւ հիմնավորվել է, որ Վ.Հայոցյանը, 2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, անընդմեջ մասնակցել է Երևան քաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին: 2008թ. մարտի 1-ին` ժամը 07-ի սահմաններում, «Ազատության» հրապարակում իրականացվող  հրապարակային զանգվածային միջոցառումների մասնակիցների շրջանում հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ կամ ավերումներ առաջացնելու համար հարմարեցված այլ պարագաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկություններն իրացնելիս իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությունների աշխատակիցները հանրահավաքի մասնակիցներից պահանջել են հնարավորություն ընձեռել ստուգելու նրանց մոտ զենքի ու ռազմամթերքի առկայության վերաբերյալ տեղեկատվության իսկությունը: Սակայն հանրահավաքի մասնակիցների մի մասը, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ` ինքնաշեն մահակներով, ձողերով և մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաներով հարվածելով վերջիններիս: Ապա՝ օրինախախտները, այդ թվում` Վարդգես Հայոցյանը, առանձին խմբավորումներով բաժանվել են «Ազատության» հրապարակի շրջակա փողոցներ և շարունակել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալը: Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում Վարդգես Հայոցյանը մի խումբ այլ օրինախախտների հետ, չենթարկվելով հասարակական կարգը չխանգարելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ոստիկանության կապիտան Արթուր Խաչատրյանի օրինական պահանջին, վերջինիս ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ` փայտով հարվածելով Արթուր Խաչատրյանի ձախ ձեռքին` պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Սույն քրեական գործն ընդդատյա է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների  ընդհանուր իրավասության դատարանին:

 2008 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 13 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: