Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

29.07.2008 | Հուլիսի 29-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 14 մեղադրյալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, 2008 թվականի հուլիսի 29-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 14 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով 29.07.08թ. փոխվել է մեղադրյալ Արարատ Զուրաբյանի  նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը՝ չբացակայելու մասին ստորագրությամբ:

Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել  82 քրեական գործ 95 անձի վերաբերյալ, որոնցից  64-ով՝ 73 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մյուս քրեական գործերով դատաքննությունն ընթացքի մեջ է:

Նշված  73 անձանցից  5-ը արդարացվել են, 31-ը՝ դատապարտվել  ազատազրկման, 4 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 33-ի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:

29.07.08թ. դրությամբ նախնական կալանքի տակ գտնվող անձանց ցուցակը

29.07.08թ. դրությամբ կալանքի տակ չգտնվող մեղադրյալների ցուցակը