Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

23.07.2008 | Հարուցվել են քրեական գործեր պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Շիրակի մարզի Քարաբերդի եւ Արագածոտն մարզի Գառնահովիտ գյուղերի գյուղապետերի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ:

Արագածոտնի մարզի Թալինի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում ՀՀ ֆինանսների նախարարության ստուգման ակտի քննարկմամբ պարզվել է, որ Արագածոտն մարզի Գառնահովիտի գյուղապետ Անդրանիկ Գեւորգյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով, 2007թ. հունվարի 23-ին կազմել եւ համագյուղացի Անդրանիկ Մալխասյանին է հանձնել ընտանի կենդանիներ չունենալու վերաբերյալ կեղծ տեղեկանք, որը վերջինս ներկայացրել է Թալինի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն եւ դրա հիման վրա հաշվառվել աղքատության ընտանեկան նպաստ ստացողների ցուցակում:

ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի  նախարարության վերահսկողության եւ սոցիալական մոնիտորինգի վարչության վերահսկողության բաժնի Շիրակի մարզի Մարալիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալության ստուգման ակտի քննարկմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի  Քարաբերդի գյուղապետ Մհեր Բուլոյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով, 2005, 2006, 2007 եւ 2008 թվականներին կազմել եւ համագյուղացիներ Արմեն Ավետիսյանին, Ամալյա Կարապետյանին, Մկրտիչ Կարապետյանին, Լյուբա Հարությունյանին, Հեղուշ Մանուկյանին եւ Նաիրի Խաչատրյանին է հանձնել կեղծ տեղեկանքներ, որոնցում հողատարածքների չափերի, կարգերի եւ հողատեսքերի վերաբերյալ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություննեեր, որոնք վերջիններս ներկայացրել են Շիրակի մարզի Մարալիկի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն եւ դրանց հիման վրա հաշվառվել աղքատության ընտանեկան նպաստ ստացողների ցուցակում:

Արձանագրված պաշտոնեական կեղծիքների առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելը) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասերի (կեղծ փաստաթղթեր օգտագործելը)  հատկանիշներով:

Քրեական գործերն ուղարկվել են ոստիկանության քննչական համապատասխան բաժիններ՝ նախաքննություն կատարելու համար: